«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.05.2015| 00:01
    Որ ըստ ամենայնի մտքովս անցնես, խաղաղություն Քո տո՜ւր մեզ հանապազ, քեզ աղաչում ենք: Տաճա՛ր Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանում կոչվեց որդեգրություն երկնավոր Հորը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.05.2015| 00:02
    Բժիշկների Բժիշկ, մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոս, խնդրում եմ Քեզ Քո Սուրբ Արյունով սրբիր և մաքրիր մեզ բոլոր հիվանդություններից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.05.2015| 00:02
    Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.05.2015| 09:00
    Ո՜վ խորք մեծության և իմաստության, ընդունիր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.05.2015| 00:02
    Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.04.2015| 00:02
    Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.04.2015| 00:02
    Քրիստոս, Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ, Արարչական սիրովդ գթա
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.04.2015| 00:02
    Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.04.2015| 00:02
    Շնորհակալությո՜ւն քեզ, ով Տեր, որ ինձ առաջնորդեցիր և ողջ-առողջ հասցրիր այստեղ, և արժանի դարձրիր Քո ներկայությունը վայելելու:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.04.2015| 00:02
    Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքի՛ր իմ առջևից Քո օգնականությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից, և իմ անկայուն մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու սգալ իմ մեղքերի համար: